16.04.2013|
13:44
Վախենում եմ` մի քիչ լավաշ ստացվի: Կներեք: Բայց կարծես հրապարակախոսության պես մի բան է դառնում ոչ միայն վերջին մի քանի ամիսների, այլև գուցե տարիների կուտակվածը: Հնարավոր է` ֆեյսբուք կոչեցյալը հազար անուն ունենա` հիվանդություն, PR հարթակ, տեղեկատվական փոխանակման վայր: Բայց միևնույն ժամանակ մի տեսակ լակմուսի թուղթ է ու, որոշ դեպքերում, ցավալի արդյունքով: Էս ինչքան ենք սկսել միմյանցից նեղանալ, միմյանցից հեռանալ, էս ինչքան ենք սրել իմն ու քոնը, մերն ու ձերը: էս ինչքան «թշնամի» կա մեր երկրում, իրար «թշնամի», երկրին «թշնամի»: Հայհոյելն ու անձնական վիրավորանքը դարձել են «ուղիղ ճանապարհ»: Հատկապես երիտասարդների հետ է զրույցս: